Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «CRRC-Armenia-ն արդեն 9-րդ անգամ «Կովկասի բարոմետրի» շրջանակում իրականացրել է երկրի տարբեր ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության գնահատում։ Մի քանի ամիս առաջ իրականացված հարցումը վկայում է, որ բնակչության մեծամասնությունը (71%-ը) շարունակում է վստահել գործող կառավարությանը (վարչապետին և նախարարներին), վստահ եմ 2018-ին այս ցուցանիշն ավելի մեծ էր, բայց, ցավոք, այդ ժամանակ «Կովկասի բարոմետրի» շրջանակում հարցում չի իրականացվել։

Ուշադրություն դարձրեք «Կովկասի բարոմետր 2019-ի» դաշտային աշխատանքները փաստացիորեն իրականացվել են 2020-ի փետրվարի 21-ից մարտի 15-ը, հարցը հնչել է այսպես՝ գնահատեք խնդրեմ Ձեր վստահությունը կառավարության (վարչապետի և նախարարների) նկատմամբ՝ օգտվելով 5 բալանոց սանդղակից, որում «1»-ը նշանակում է «բոլորովին չեմ վստահում», իսկ «5»-ը` «լիովին վստահում եմ»»։