«Ժամանակ» թերթը գրում է. «Շինարարական բիզնեսի ներկայացուցիչները հույս ունեն, որ կառավարությունը աջակցության միջոցներ կձեռնարկի ոլորտը փրկելու համար: Խնդիրն այն է, որ բազմաբնակարան շենքերի շինարարությունը վարկավորվում է բանկերի կողմից: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ բանկերը այնքան էլ չեն շտապում շարունակել ֆինանսավորումը, թերևս մտավախություն ունենալով, որ կառուցապատողները խնդիրներ են ունենալու բնակարանները վաճառելու և վարկերը վերադարձնելու հետ կապված:

Կառուցապատողները հույս ունեն, որ Վրաստանի օրինակով Հայաստանի կառավարությունը ևս կարող է խրախուսել անշարժ գույքի շուկան՝ սուբսիդավորելով հիպոթեքային վարկերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: