ունիսի 25-ին ծեծկռտուք է տեղի ուեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի և դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ վիրավորն Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Վահան Շ.ն է: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ Վահան Շ.-ն «Մուսալեռ» հանրախանութում, որը գտնվում է Ֆուչիկի փողոցում, ծեծի է ենթարկվել վիճաբանության մեջ մտած Երևանի բնակիչներ, 35-ամյա Վռամ Պ.-ի, 35-ամյա Հարություն Ե.-ի կողմից, որի ժամանակ նշված անձինք հարվածներ են հասցրել Վահան Շ.-ի մարմնի տարբեր մասերին:

Հիվանդանոցում ոստիկաններին բժիշկներն հայտնել են, որ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վահան Շ.-ն «Մուսալեռ» հանրախանութի տնօրենն է: