ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության մարզային վարչություններում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարդան Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ` ազատվելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Գևորգ Ազիզյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից՝ նշանակվելով ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ: