«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի բնիկներ և սիրելի Երևանի քաղաքապետարան, Հրազդանի կիրճում, Կիևյան կամրջից 500-600 մետր գետի հոսքով ներքև, ձախ ափին կառուցվում է նորակառույց, որի ոչ նախագիծը կա տեսանելի վայրում փակցված, ոչ շինարարությունն իրականացնողի տվյալները, ոչ էլ «Ավելի բարեկարգ Երևան» կախարդական խոսքերով պաստառը։ Ենթադրում եմ, որ կառույցն ապօրինի է և Երևանի առանց այն էլ սակավ կանաչ տարածքի հաշվին ինչ որ մեկը որոշել է «կանաչներ» աշխատի։ Եթե օրինական է` ավելի վատ։ Կսպասեմ արձագանքի...»։