Քիչ առաջ Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից։


Ժաննա Բարսեղյանը 40 տարեկան է։ Նա ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

Որպես կանաչների կուսակցության թեկնածու՝ Բարսեղյանն իր առաջնային խնդիրն է համարում կլիման, անհավասարության դեմ պայքարը։