ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիճակը չի փոխվում:

Մինչ կառավարության անդամները կոչ են անում, խնդրում, հորդորում տանից դուրս չգալ, նվազագույնի հասցնել շփումները, երևանյան բակերը շարունակում են իրենց բնականոն ընթացքով ապրել: Օրական 700 վարակվածն ու արդեն 500-ն անցած մահվան դեպքերի պայմաններում, մեր հանրությունը շարունակում է խորը թմբիրի մեջ մնալ:

Ի դեպ, սա բակ է, որտեղ մի քանի օր առաջ Կորոնավիրուսից մահվան դեպք էր գրանցվել:

Գրելս էլ չի գալիս, բայց ինչ արած»: