«Այս պահի դրությամբ 123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529 մարդ՝ ծանր վիճակում, 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր:

Այս վիճակագրության հեղինակները մենք ենք՝ բոլորս: Եվ մենք էլ մեր անհատական ջանքով կարող ենք փոխել իրավիճակը: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել»,- պարետատան նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: