Այսօր՝ հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Բաղդասար Բաղդասարյանն Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ 45-ամյա Թամարա Աֆյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորղը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որի ճանապարհին նա մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: