Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Հունիսի 30-ին, ժամը 18-ին մոտ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74.5-րդ կմ-ի հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 47-ամյա Աղվան Դ.-ի վարած Volkswagen մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 61-ամյա Հակոբ Հ.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Աղվան Դ.-ն ձախ աչքի հատվածում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» ԲԿ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոց: Բախման հետևանքով Volkswagen-ի և Ford Transit-ի վարորդների կողային հայելիները կոտրվել են, որից մի հատված թռել և լրջորեն վնասել է Աղվան Դ.-ի ձախ աչքի ոսպնյակը: Վիրահատությունը տեղի է ունեցել Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում, իսկ վիրավորը տևական ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ: