ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, ինչպես հայտնի է, վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։

Hraparak.am-ից տեղեկացանք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը բուժումը ստանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն նա այնտեղ չի գիշերում, կաթիլայիններ է ստանում, որից հետո գնում է տուն։

Աղբյուրի խոսքով՝ Ծառուկյանի ինքնազգացողությունը լավ է։

Նշենք, որ կորոնավիրուսով էր վարակվել նաեւ Ծառուկյանի որդին՝ Նվերը, որը եւս առանց լուրջ բարդությունների հաղթահարում է հիվանդությունը։