Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևան մոլում արտակարգ իրավիճակ է։ Քարֆուրի ուղղությամբ քայլելիս միացավ անվտանգության ուժգին շչակը։ Մարդկանց տարհանեցին։ Շենքին մոտեցան ԱԻՆ-ի, շտապ օգնության, ոստիկանական մեքենաները։ Պատճառները դեռ անհայտ են։ Մարդիկ, ցրվելու փոխարեն, կուտակվեցին իրար մոտ»։

Քիչ առաջ ԱԻՆ-ը հայտնել էր ահազանգի մասին, ըստ որի՝ «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։