«2020 թվականի առաջին հինգ ամիսների մահերի վիճակագրությունը բարվոք է։ Ավելի քիչ մահ էինք ունեցել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այդ վիճակագրությունը փոխվել է, և հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ՝ մոտ 30 տոկոսով ավելի մահացություն ենք ունեցել։

Թեև այս թվերը ոչ ամբողջությամբ են կապված կորոնավիրուսի հետ, բայց կորոնավիրուսի ընթացիկ վիճակն էականորեն նպաստում է այս գործոնին»,- պարետատան նիստից հետո ասաց Փաշինյանը։