Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ 2018-ից հետո բենզինի ու դիզվառելիքի շուկայում էական փոփոխություններ են տեղի ունեցել, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է։ Փաշինյանն անդրադարձավ նաև բենզինի որակի ու քանակի հարցին․

«Երբ քաղաքացին վճարում է՝ 5 լիտր պրեմիում տեսակի բենզին լիցքավորելու համար, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն իրոք պրեմիում է»։