Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության, փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել, հայտնում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջը։
Ինչ վերաբերում է հարազատների այն պնդմանը՝ տատիկի հեռախոսից բուժքրոջ կողմից իր հեռախոսին գումար փոխանցելուն և գումար գողանալուն, ապա նշենք, որ տեղեկացվել ենք դրա մասին հարազատներից՝ նախքան մամուլում այն հանրայնացնելը։ Այսօր օրենսդրության սահմանած կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։ Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին, բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։ Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատվելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ՝ կհեռացվի աշխատանքից։
Վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մահացող կնոջ հեռախոսից բուժաշխատողները գումար են փոխանցել իրենց համարին: Հիշեցնենք, որ վերոնշյալ կնոջ դին անհետացել էր: