Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ շնորհիվ Աշխատաքային կուսակցության կենտկոմի և ժողովրդի համախմբվածության հաջողվել է կանխել կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։

Պաշտոնական տվյալներով՝ երկրում վարակման ոչ մի դեպք չի գրանցվել։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կիմ Չեն Ինի կարծիքով՝ այդպիսի հաջողության հասնել հնարավոր է եղել կուսակցության հեռատես կառավարման արդյունքում, «չարորակ» վիրուսի մուտքը երկիր 100 տոկոսով արգելափակվել է։