Կոտայքի մարզում հուլիսի 4-ին, ժամը 21։00-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մրգաշեն գյուղի վերջնամասում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մի քանի պտույտ գլորվելով՝ կոշաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։