Կորոնավիրուսով կրկնակի վարակման արձանագրված դեպք չունենք, այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ, ու քանի դեռ այս հարցի պատասխանը չունենք, կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը ևս չունենք։ Պետք է առնվազն զգույշ լինենք, եթե վարակվել ու լավացել ենք, 100 տոկոս երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չենք վարակվի՝ այդ ապացույցի բացակայությունը հաշվի առնելով»,- հավելեց նախարարը։