«Ես անձամբ տեսնում եմ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն, որի մասին երեկ հայտարարեց նաև վարչապետը։ Մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին, այսինքն՝ հնարավորություն ունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել բնակչությանը՝ պահպանել կանոնները։

Հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել։ Արտակարգ դրությունը հանելով ու կարգավորումներ չունենալով, կունենանք հիվանդության պայթյունաձև տարածում՝ դրանից բխող հետևանքներով»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։