Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը կորոնավիրուսը համեմատել է խաղի հետ, որտեղ մարդկանց մի մասը լրջորեն պարտվում է: Այս մասին նա հայտարարել է Cyber Polygon 2020 թրենինգի շրջանակում, փոխանցում է Lenta-ն:

«Կորոնավիրուսը խաղի նման է. վարակվածների մեծ մասը վերապրում է, սակայն մենք հասկանում ենք, որ այն լուրջ հետեւանքներ ունի»,-ասել է նա:


Այդ կապակցությամբ նա խնդիր է անվանել այն, որ կառավարությունը ստիպված է «ամբողջ տնտեսությանը կարանտինի ուղարկել»:

Բլերը հնարավոր է համարել թվային ID-ի սահմանումը, որը կենսաչափական տեղեկություն կպարունակի: Այդպիսով մարդիկ կկարողանան ապացուցել իրենց օրգանիզմում կորոնավիրուսի բացակայությունը կամ առկայությունը: