Երեկ մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 21։00-ի սահմաններում Հաղարծին գյուղի բնակիչ 38-ամյա Արմեն Թամամյանը իր վարած УАЗ 31 512 մակնիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի անտառի հարևանությամբ գտնվող սարամասում դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։ Վթարի հետևանքով Ա․ Թամամյանը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները։ Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տամուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ժամանել է նաև Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը։ Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։