Սիգարետի համեմատ էականորեն քիչ վնասակար նյութեր և մարդու օրգանիզմի վրա նվազեցված ազդեցություն․ Ամերիկյան FDA եզրափակել է IQOS-ի վերաբերյալ իր ուսումնասիրությունն ու հայտարարություն տարածել։ Մանրամասները կարդացեք ստորև։

Հուլիսի 7-ին ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը (US FDA) Ֆիլիպ Մորրիս ընկերությանը թույլ է տվել ԱՄՆ շուկայում  IQOS սարքը առաջխաղացնել որպես մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրատեսակ (Modified risk tobacco product - MRTP)։

 

Գործակալության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Ֆիլիպ Մորրիսն իրավունք ունի հաղորդակցման արշավների շրջանակներում օգտագործել հետևյալ պնդումները՝

·       IQOS համակարգը տաքացնում է ծխախոտը, բայց չի այրում այն:

·       Այրման բացակայությունը զգալիորեն նվազեցնում է վնասակար և հնարավոր վնասակար նյութերի արտադրությունը:

·       Գիտական ​​ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սովորական սիգարետից  ամբողջովին IQOS համակարգին անցնելը զգալիորեն նվազեցնում է վնասակար կամ պոտենցիալ վնասակար նյութերի ազդեցությունը ձեր օրգանիզմի վրա

IQOS—ը, փաստորեն, շվեդական սնուսից հետո դառնում է երկրորդ արարտադրատեսակը, որ FDA—ի կողմից երբևէ ճանաչվել է մոդիֆիկացված ռիսկով արտադրանք, և առաջին ծխախոտային արտադրատեսակը, որը ստացել է մարդու օրգանիզմի վրա «նվազեցված ազդեցություն» ունենալու մասին սպառողին իրազեկելու իրավունք։

 

«MRPT դիմումի գործընթացի միջոցով Սննդամթերքի ու դեղորայքի վարչության նպատակ ունի հավաստիանալ, որ նվազեցված ռիսկի կամ նվազեցված ազդեցության վերաբերյալ սպառողին ուղղված տեղեկատվությունը գիտական հենք ունի ու ճիշտ է ընկալվում», - նշել է Միչ Զելլերը՝ FDA-ի ծխախոտային արտադրանքի Կենտրոնի տնօրենը։


 

«Ընկերության կողմից ներկայացված տվյալները վկայում են, որ այդ արտադրատեսակը մեր կողմից թույլատրված պնդումներով առաջխաղացնելը կարող է օգնել նիկոտինային կախվածություն ունեցող չափահաս ծխողներին հրաժարվել սիգարետից ու նվազեցնել իրենց օրգանիզմի վրա վնասակար քիմիական նյութերի ազդեցությունը»,  - եզրափակել է Զելլերը։

 

Գործակալությունը հստակ նշում է․ կարևոր է նշել, որ IQOS-ն անվտանգ չէ, ուստի մարդիկ՝ հատկապես երիտասարդները, ովքեր ներկայումս ծխախոտ չեն օգտագործում, չպետք է սկսեն IQOS օգտագործել։

 

Երիտասարդների համար արտադրանքն անհասանելի պահելու նպատակով FDA-ը Ֆիլիպ Մորրիսից պարբերաբար հաշվետվություններ, հետշուկայական ուսումնասիրություններ ու վաճառքի վերահսկողություն է պահանջելու։  Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/5556