«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նարեկ Մալյանը հայտարարում է, որ ամենալավ մեքենան պետք է վարի գեներալը, հոգևոր առաջնորդը:

Համաձայն եմ, թող գեներալը լավ մեքենա վարի, բայց ոչ բանակը թալանելու, զինվորի բաժինը գողանալու հաշվին: Թող հոգևոր առաջնորդը լավ մեքենա վարի, բայց ոչ եկեղեցին թալանելու, խաչհամբույրը գողանալու հաշին: Թող երկրի նախագահը լավ ապրի, բայց ոչ երկիրը թալանելու, գյուղացու սալյարկան գողանալու հաշվին:

Թող գործարարը լավ ապրի, բայց ոչ անօրինական բիզնեսի, հարկեր չմուծելու հաշվին:

Թող դասախոսը, ուսուցիչը լավ ապրի, բայց ոչ ուսանողի և աշակերտի հաշվին:

Թող քաղաքական գործիչը, քաղաքագետը, լրագրողը լավ ապրի, բայց ոչ իրենց նետված թուլափայի հաշվին: Չշարունակեմ:

Թող բոլորն էլ լավ ապրեն՝ առանց գողանալու, առանց շնանալու»: