ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․

«Քիչ առաջ խոսեցի ՀՀ Պաշտպանության բանակի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Խաչատուրովի հետ, որի, ինչպես նաեւ մեր զինվորների ջանքերով երեկվանից հետ են մղվում ադրբեջանական սադրիչ գործողությունները ու հայկական դիրքի հրետակոծումը:

Գեներալը նշեց, որ չնայած պահպանվող սահմանային լարվածությանը, մեր ուժերը մարտական են և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային:

Սիրելիներս, շնորհակալություն հայտնենք նաև սահմանամերձ Մովսես գյուղի հոգևոր հովիվ տեր Աբելին, երբ գիշերվանից պարբերաբար տեղեկություն էր տրամադրում սահմանային իրավիճակի վերաբերյալ, կատարելեով այն ինստիտուտների ֆունկցիան, ովքեր վստահաբար կիրակնօրյա խումարի մեջ էին ու դժվար պատկերացնեին, լե ինչ է զգում զինվորի ծնողը, երբ չգիտի ինչ է կատարվում իր իր որդու հետ։Մի բան էլ, սիրելի հայրենակիցներ, քանի որ մեր քաջարի ԱԱԾ-ն արտաքին ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն զբաղված է ներքին թշնամիների ու սատանաների տքնաջան փնտրտուքով, զբաղված է մեր անձնական օգտահաշիվներն ու հեռախոսային խոսակցությունները քրքրելով, տեղեկացնեմ, որ երեկվանից ադրբեջանցիները կոտրել են հայկական մի շարք պրոֆիլներ և դրանով սահմանային այս էսկալացիայի հետ կապված սադրիչ և խուճապ աաջացնող ապատեղեկատվություններ են տարածում:

Այդ տեղեկությունները սուտ են և պետք չէ դրանց որևէ կերպ արձագանքել:

Ուժ և կորով մեր զինվորներն ու սպաներին եւ համբերություն զինվորների ծնողներին»: