«Եթե ժողովուրդն իրանց հետ է, ողջունում է իրենց ու էդ «հպարտ» իշխանությունների կողքին է, էդ դեպքում ինչի՞ են միայնակ մարդուն բերման ենթարկում: Վախը ինչո՞ւմն է ձեր, տղե՛րք, եթե էդքան դուխով եք ու ձեր գլխարկի գրածին համապատասխանում եք: Բա դուխով եք, եկեք դուրս գանք, տենանք՝ ով ա ավելի դուխով: Էդ դուխն իրականում պիտի ցույց տաք, ոչ թե գլխարկների վրա կպցնեք ու պախկվեք ձեր տներում, էս ոստիկանների հետևը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նարեկ Մալյանը:
«Դուխը պատերազմի դաշտում ա, ուրիշ տեղ դուխ չկա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

«Դուխը հենց հիմա Շամշադինում ա, ոչ թե էստեղ: Եթե տենց հավաքվում եք ձեր տղերքով, հավաքվեք, գնացեք Շամշադին»,- հավելեց մեկ ուրիշը:

Հիշեցնենք, որ առավոտյան ոստիկանությունը Խոր Վիրապի վանական համալիրի տարածքից բերման էր ենթարկել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, որը նախապատրաստվում էր ավտոերթ իրականացնել՝ ընդդեմ արտակարգ իրավիճակի հերթական երկարաձգման: Քիչ առաջ նա ազատ արձակվեց ոստիկանության Արտաշատի բաժանմունքից: