Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ անդրադարձավ սահմանին տիրող իրավիճակին: «Մի լավ լուր հայտնեմ Տավուշի սահմանից՝ մեր զինված ուժերի գործողությունների խճանկարից: Այս պահի դրությամբ մենք ունենք խոցած ոչ թե մեկ ԱԹՍ, այլ մի քանի, որոնցից մեկը՝ կամիկաձե: Հակառակորդի բոլոր գործողություններն ըստ էության ճնշվել են իրենց տրամաբանության մեջ»,- նկատեց պատգամավորը: