Թուրքիայում ուղղափառ քրիստոնյաների ամենահայտնի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու հետ կապված մեկնաբանությամբ է հանդես եկել թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը։

Թուրք գրողն ասել է. «Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելով՝ մենք բոլորին ասում ենք, որ այլեւս աշխարհիկ չենք»։