ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` նշելով, որ այսօր եղել է Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ և Մատաղիս համայնքներում:

«Հանդիպել եմ բնակչության հետ, լսել հուզող խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ:

Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել եմ նաև առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, զրուցել սահմանապահ զինծառայողների հետ:

Վստահեցնում եմ, որ հայոց սահմաններն ամուր են և անառիկ: Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի»,- գրել է նա: