«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից տեղեկացնում են, որ նա պետք է մինչև հուլիսի 15-ը ելույթ ունենար իրեն պատկանող 5-րդ ալիքով և անդրադառնար առողջապահական, տնտեսական և արտաքին քաղաքական որոշ հարցերի:

Սակայն հայ-ադրբեջանական սահմանագծում սկսված ռազմական գործողությունների պատճառով Քոչարյանը հրաժարվել է հարցազրույցի գաղափարից՝ թերևս համարելով, որ իր կողմից հնչեցվելիք քննադատությունը կաշխատի իր դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: