Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, դիմելով մարզի բնակչությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։
Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, կորուստներ կրելով` ադրբեջանական կողմը հետ է շպրտվել»: