«Զորամասում ևս լինում են հրդեհներ և շնորհակալ ենք հրշեջ ծառայության աշխատակիցներին այն հանգցնելու համար»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով հարցին, թե կառավարության նիստի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ի՞նչ հրդեհված զորմասի մասին խոսեց։ Հիշեցնենք՝ Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, թե կրակահերթերի ներքո երկու հրդեհ են հանգցրել, որից մեկը զորամասում է եղել։ Հարցին, թե երբ է զորամասը հրդեհվել, արդյոք դա տեղի է ունեցել ադրբեջանական գործողությունների հետևանքով, ՊՆ խոսնակը պատասխանեց՝ այլ ասելիք չկա։