Այս գիշեր վերսկսվել են Տավուշի մարզի գյուղերի ռմբակոծությունները. Հիմնական թիրախում եղել են Այգեպար, Չինարի, Մովսես, ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ գյուղերը եւ Բերդ քաղաքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է: Մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքներ: Առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը: Վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիր Աղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են:


Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա պատսպարման առումով: Մեր քաղաքացիներն այդ ընթացքում գտնվել են ապասատարաններում եւ նկուղներում: Բարեբախտաբար քաղաքացիական բնակչության մեջ վիավորներ եւ զոհեր չունենք»,-ասաց մարզպետը: