Երեկ Բերդ տանող ճանապարհներից մեկով էինք անցնում (կոնկրետ չեմ նշում որտեղով) կանգնեցինք ոստիկանական կետի մոտ։ Դուրս եկանք մեքենայից, մի քանի ոստիկան ու քաղաքացիականներ էին կանգնած։ Արդեն մութ էր։ Երկու բառ էինք հասցրել փոխանակել, երբ կանգնեց մի մեքենա։

Ոստիկանի հարցին, թե ու՞ր է գնում, վարորդն ասած՝
֊Մեր զոհված հերոս Մայորին եմ տանում։

Մի պահ լռությունը ընդհատվեց մեր կողքի կանգնած մյուս տղաների լացով։ Պարզվեց, որ նրանք Մայոր Գարուշ Համբարձումյանի եղբայրներն են, սպասում էին այդ մեքենային, որը պիտի իրենց եղբորը բերեր։
Չեմ կարող բացատրել, թե ինչ զգացի այդ պահին։ Բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝
Զոհված տղաների անունը պիտի կարողանանք բարձր պահել։ Ու հաստատ դա անելու ենք։
Հավերժ Փառք Մեր Հերոսներին։
Հպարտանում ենք Ձեզանով Հայոց Քաջեր