«Ժամանակ» թերթը գրում է. «Բնապահպանության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Գևորգ Ներսիսյանին շատ հաճախ կարելի է տեսնել բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ զբոսնելիս քաղաքի կենտրոնում։ Թե ինչն է կապում Ներսիսյանին նախկին նախարարի հետ, դժվար է ասել, սակայն նրանք ամեն դեպքում մեկ ընդհանրություն ունեն՝ երկուսն էլ նախկին կոռումպացված իշխանության կադր են։

Ներսիսյանը նախկինում աշխատում էր հարկայինում և ներսի աշխատողների շրջանում ձեռք էր բերել «բարձր կարգի հարկային շնաձկան» համբավ։ Ճիշտ է, Արամայիս Գրիգորյանը այլևս նախարար չէ, բայց տարօրինակ է, որ նրա ընկերը նոր Հայաստանում դեռ պաշտոն է զբաղեցնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: