Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը շարունակում են արձագանքել համաշխարհային մեծության հայտնի հայերը: Twitter-յան միկրոբլոգում երգչուհի և դերասանուհի Շերը հրապարակել է հայ օգտատիրոջ գրառումը Մեծամորի էլեկտրակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքի մասին՝ կից գրառմամբ մեկնաբանելով սահմանային իրավիճակը:

«Նրանք հայերին սպանել են դեռևս մինչև այն, երբ ես այնտեղ եմ եղել: Մենք փակում ենք մեր աչքերը…Նրանք նավթ ունեն»: