Ռուսաստանաբնակ հայերը շարունակում են գնել հայկական գյուղմթերքը, որոնք քաղաքական նկատառումներով՝ ադրբեջանցիների պատճառով չեն հայտնվել ռուսաստանյան շուկաներում:

Ինչպես արդեն հայնել էինք՝ երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ արգելվել է հայկական գյուղմթերքի մուտքը շուկաներ: Համացանցում ահազանգերից հետո ռուսաստանաբնակ հայերը գիշերը մեկնել էին Մոսկվայի «Ֆուդ սիթի» և գնել ծիրանի մեծ խմբաքանակ: Ակցիան կրում է «Ձեռք-ձեռք բռնենք մեկս մյուսին» կարգախոսը:

Համացանցում ռուսաստանաբնակ հայերի հրապարակած լուսաննկարներից և տեսանյութերից երևում է, որ առևտրի վայրերում հայերի հոսքը շատ մեծ է, տեղ-տեղ առկա են մեծ հերթեր:

Մանրամասները՝ տեսանյութերում: