Style.news.am-ը գրում է․ Մոսկվայի կենտրոնում գտնվող էլիտար հյուրանոցի համարներից մեկում ոստիկանները հայտնաբերել են աղջկա դի. ավելի ուշ պարզվել է, որ նա հայտնի բժիշկ, հոգեբան եւ թոք-շոուների, այդ թվում՝ «Пусть говорят»-ի եւ «На самом деле»-ի մասնակից Աննա Համբարձումյանն է։

«Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը գերդոզավորումն է», — ասել է գործակալության զրուցակիցը:

Աղջիկը հեռուստատեսությամբ հանդես է եկել որպես փորձագետ տարբեր թոք-շոուների ժամանակ եւ Instagram-ում վարել է հայտնի բլոգ. նրան հետեւել է 367 հազար մարդ: Նա իրեն անվանել է նաեւ էստրասենս։

Ընթանում է հետաքննություն։