Մարգարիտա Սիմոնյանի վրա ղժժացեք որքան ուզում եք, բայց լսեք, թե ինչ է ասում, անգամ եթե այդ ասածը անհեթեթ է կամ հիմարություն։ Լսեք, քանի որ նա մենակ իր կարծիքը չի արտահայտում։ Լսեք ու իմացեք, որ, ցավոք, Ռուսաստանի վերնախավում լիքը մարդիկ այդպես են մտածում, ինչպես Մարգարիտա Սիմոնյանը։


Իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարողացել Ռուսաստանի վերնախավի ու չվերնախավի առնվազն ինչ-որ մասի մեր ու մեր պետության դիրքորոշումը բացատրել։
Սա նշանակում է, որ առնվազն մեր դեսպանատունը կամ գործ չի արել կամ էլ հակառակն է արել։ Սա նշանակում է, որ մեր արտաքին գործերով զբաղվողները կամ չեն արել կամ մեր պետության շահին հակառակն են արել, որ ԱԺ Ռուսաստանի հետ աշխատողները լավ չեն աշխատել, որ մեր լրատվականները լավ չեն աշխատել, որ մենք՝ որպես հանրություն լավ չենք աշխատել, որ ես լավ չեմ աշխատել։


Եթե սա ունակ ենք ֆիքսել, ապա կարող ենք սկսել շտկել ու ներկայացնել մեր պետության մասին ճշմարտությունը։ Եթե ասենք, որ Մարգարիտան թշնամի է, ու չփորձենք սարքել չթշնամի, ապա մեր պետությունը առաջ չի գնա։ Մարգարիտան է թշնամի, բա որ մնացած մասն էլ թշնամանա՞, բա որ սաղ աշխարհը թշնամանա՞։ Մենք չե՞նք պատասխանատուն, որ մեր թշնամիները շատանում են։
Մենք անելիք ունենք։ Ու Մարգարիտա Սիմոնյանի գրածը ընդամենը լակմուսի թուղթ էր։