Ավիստրիայի ԶՈւ-ն թեստային ռեժիմում սովորեցնում է ծառայողական շներին կորոնավիրուսով հիվանդներին հոտով հայտնաբերել։ Ենթադրվում է, որ այդ մեթոդով հնարավոր կլինի հայտնաբերել անախտանիշ վարակակիրներին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Կինոլոգիական ռազմական կենտրոնում ներկա պահին մեկ հովվաշուն է, որին սովորեցնում են արձագանքել կորոնավիրուսի հոտով մոլեկուլներով հատուկ խողովակի։ Մոլեկուլները վերցվել են կորոնավիրուսով վարակված մարդու դիմակից։ Անրաժեշտ խողովակը գտնելուց հետո շանը խրախուսում են։

Շանը կսկսեն թեստավորել առաջիկա օրերին։ Մասնագետի և շան առողջության անվտանգությունն ապահովելու համար օգտագործվում է ապաակտիվացած վարակ՝ խողովակներն ու դիմակները նախապես մշակվում են ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ։