Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությունը հնարավորինս արագ կկարգավորվի, եւ այս հակամարտության շուրջ զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հուն:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մոսկվայում առեւտրի վրա այս հակամարտության ազդեցության մասին տեղեկությունը։ Նա նշել է, որ Ռուսաստանում մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ են բնակցում, որոնք ռուսական անձնագիր ունեն, և «նրանք բոլորը մեր հանրության հարգարժան անդամներն են»։

«Բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարումը չի կարող մեր այդ քաղաքացիներին անմասն թողնել և, իհարկե, նրանք զգայական կերպով արտահայտում են իրենց արձագանքը»,- ասել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը, միաժամանակ, հիշեցրել է, որ ՌԴ-ն կողմերին զսպվածության, հրադադարի և բռնության ցանկացած դրսևորում դադարեցնելու կոչ է արել։