ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:

Բողոքի ցույցը մեկնարկել է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև,. որին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան:

Ավելի ուշ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Կան վիրավորներ: Ադրբեջանցիները տարածքը լքելիս հարձակվել են հայ աղջիկների վրա: Այս մասին տեղեկանում ենք Վրույր Թադեւոսյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումից, ով Հորիզոն հեռուստաընկերության ներկայացուցիչ է: