ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է «Ֆուդ Սիթի»-ում առաջացած ազգամիջյան կոնֆլիկտը և հույս հայտնել, որ նման բան այլևս չի կրկնվի։ Այս մասին հայտնում է Regnum-ը։

«Այստեղ տայգա չէ, և ոչ էլ տափաստան ու լեռներ, որ պարտադրեք ձեր վայրի, բարբարոս միջոցները՝ դու առևտուր կանես, իսկ դու՝ ոչ, դու այլ ազգի ես, սա անընդունելի է»,- հայտարարել է Ժիրինովսկին:

«Հուսով եմ՝ ոչ ոքի մոտ ցանկություն չի առաջանա Մոսկվայի ցանկացած կետում կարգավորելու մրգերի վաճառքը»,- ասել է Ժիրինովսկին: