ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում է։ «Սիրելի ընկերներ, լրագրողներ, ներողություն եմ խնդրում Ձեր համառ զանգերին չպատասխանելու համար, արդեն մի քանի օր է Կորոսնավիրուսը ինձ հասցրեց հիվանդանոց, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հիանալի բուժանձնակազմը քիչ-քիչ ոտքի է կանգնեցնում, բայց դեռ թույլ եմ շատ, անկեղծ` անգամ հարազատներիս հետ խոսելու ուժ չունեմ, հարցազրույց տալ վստահաբար չեմ կարող։ Առողջ եղեք, հուսով եմ այս մղձավանջն արագ կավարտվի»,- գրել է պատգամավորը։