Աշխարհում առաջին անգամ CorNeat KPro անվանումով սինթետիկ եղջերաթաղանթը կտեղադրվի Իսրայելի Պետախ-Տիկվա քաղաքում գտնվող «Բեյլինսոն» հիվանդանոցի տասը կույր հիվանդների վրա: Այն մշակվել է Ռաանանայի «CorNeat Vision» ընկերության կողմից։


Նախատեսվում է իմպլանտով փոխարինել դեֆորմացված, վնասված կամ անթափանց եղջերաթաղանթը, և ակնկալվում է, որ այն լիովին կվերականգնի հիվանդների տեսողությունը։


Ամբողջ աշխարհում եղջերաթաղանթի ախտահարումները կուրության հիմնական պատճառն են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի գրանցվում է կուրության մոտ 2 մլն դեպք։ Աշխարհում ավելի քան 30 մլն մարդու մեկ կամ երկու աչքերը կուրացած են եղջերաթաղանթի վնասվածքների և հիվանդությունների հետևանքով։ Միլիոնավոր մարդիկ տառապում տեսողության վատթարացումից։ Եղջերաթաղանթի դոնոր ստանալու հնարավորություն ունեն կարիքավորների մոտ 1.5%-ը։


Արհեստական եղջերաթաղանթի մշակման մի քանի փորձերի արդյունքում չի հաջողվել ստեղծել հուսալի լուծում: Նոր սինթետիկ եղջերաթաղանթը թույլ կտա հիվանդներին լիովին օգտագործել իրենց տեսողությունը:
Սարքի մշակված ոսպնյակներն ապահովում են օպտիկական որակ, որը համարժեք է բնական եղջերաթաղանթին։


Կենդանիների վրա արված բոլոր նախակլինիկական փորձարկումները ցույց են տվել իրենց արդյունավետությունն ու անվտանգությունը։ Իմպլանտացիայի գործընթացը պարզ է և տևում է մեկ ժամից էլ պակաս։
Բացի Իսրայելից, այս տարի լրացուցիչ փորձարկումներ են նախատեսվում անցկացնել Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի և Նիդերլանդների ութ հիվանդանոցներում: