Ամերիաբանկը ճանաչվել է բիզնեսի համար օնլայն բանկային ծառայություններ առաջարկող լավագույն  բանկը Հայաստանում։


ԱՊՀ և Կովկասյան երկրների ավելի քան 90 բանկերի ուսումնասիրության արդյունքում SME Banking club-ը ընտրել է նշված չափանիշի ներքո լավագույն բանկերը և կազմել է ԹՈՓ-20 վարկանիշային աղյուսակը։ Այն կազմելիս ակումբն առանձնակի կարևորել է հատկապես Փոքր և միջին բիզնեսի համար առաջարկվող ծառայությունները։ Վերլուծությունն իրականացվել է  2019 թվականի արդյունքների հիման վրա։

Վարկանիշային աղյուսակը՝ այստեղ։

Հաղթող բանկերը որոշվել են ակումբի փորձագիտական խմբի կողմից անցկացված ուսումնասիրության հիման վրա։ Կարևորվել են հատկապես բիզնեսի համար օնլայն բանկային գործառնությունների հնարավորություններն ու հարմարավետությունը։