Ի շարունակություն «Ֆուդ Սիթիի» հայատյացության՝ այսօր հայ արտադրողներին դուրս են հանել «Tвой дом» («Քո տունը») առևտրի կենտրոնից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։

«Դե ինչ, հայ եղբայրներ, այն ամենը, ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում: Սպասեք շարունակությանը, նվազեցրեք ձեր բիզնես ռիսկերն արդեն հիմա»,- գրել է նա:

Նշենք, որ «Tвой дом» առևտրի կենտրոնի սեփականատերն է Արազ Աղալարովը: