Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիթցենբերգերը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ և հանդիպում ունեցել փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ, հայտնում է Trend-ը։ Նշվում է, որ հանդիպմանը Խալաֆովը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին իբր «հայկական կողմի սադրանքների մասին», ապա շարունակել, թե «որոշ սադրանքներ էլ տեղի են ունեցել հենց ԱՄՆ-ում»:

Խալաֆովը «հիասթափեցնող է անվանել այն, որ Միացյալ Նահանգներում ոստիկանությունը չի կարողացել դադարեցնել զանգվածային հարձակումները»: