Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը քայլ առ քայլ անում է այն, ինչն ինքս էի ասել այս դեպքերի հետ կապված։
Բողոքի ակցիաներ, սադրանքներ վիրավորանքների տեսքով, որպեսզի տեղի ունենա բախումներ, իսկ հիմա պաշտոնական Բաքուն է անցնում գործի։ Բացի ԱԳՆ-ից գործի է անցել Ադրբեջանի առաջին փոխանխագահ Մեհրիբան Ալիևան։ Եթե ԱԳՆ-ն դիմել է այլ երկրների ԱԳՆ-ներին, ապա Մեհրիբան Ալիևան դիմել է աշխարհի իրավապաշտպան կազմակերպություններին և խնդրել ուշադրություն դարձնել դեպքերի վրա։
Վստահ եմ, որ Հայաստանում «իրավապաշտպան»-ների նոր ալիք է գալու, որոնք միջնորդավորված, նույնիսկ երրորդ-չորորդ միջնորդությամբ սնվում են հենց ադրբեջանական և թուրքական ֆինանսական միջոցներից։
Այս ընթացքում շատ հետաքրքիր բացահայտումներ կանեմ, գոնե՝ ինքս ինձ համար»:

Ադրբեջանը քայլ առ քայլ անում է այն, ինչն ինքս էի ասել այս դեպքերի հետ կապված։ Բողոքի ակցիաներ, սադրանքներ...

Posted by Կարեն Հովհաննիսյան on 2020 թ. հուլիսի 24, ուրբաթ