Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2011-ին Թուրքիայի Էրզրում քաղաքում հերթական փաստագրական ֆիլմն էի նկարահանում, երբ փողոցում մոտեցան մի խումբ երիտասարդներ՝ հետաքրքրվելով, թե ով եմ և որտեղից։

Ինքնագոհ ասացի, որ հայ եմ, Հայաստանից։

Հաջորդ վայրկյանին ես և օպերատորս ինչքան հնարավոր էր՝ արագ փախչում էինք, մեր հետևից էլ՝ ավելի քան 20 մարդ՝ դանակներով, ավելի շուտ՝ մեծ դանակներով զինված։

Իմ սխալն այն էր, որ, լինելով հայերի նկատմամբ վատ տրամադրված հանրության մեջ, ներկայանում էի որպես հայ ու նաև բացահայտ հայերեն խոսում։ Դրանից հետո ես պոտենցիալ վտանգավոր վայրերում չեմ զբաղվում իմ երկրի քարոզչությամբ՝ մտածելով հնարավոր հետևանքների մասին։

Այն, որ Ադրբեջանի դրոշի մեջ փաթաթված ադրբեջանցի լրագրողուհուն հայ ցուցարարները պետք է ծեծեին, բնական է։ Չեմ արդարացնում մարդու նկատմամբ բռնությունը ցանկացած դեպքում, բայց լրագրողը, երբ կատարում է իր մասնագիտական պարտականությունները, իրավունք չունի զբաղվել քարոզչությամբ, իսկ հայ ցուցարարների մեջ մտնել Ադրբեջանի դրոշով ու ներկայանալ որպես լրագրող՝ բացահայտ քարոզչություն է։

Իմ գործընկեր Խաթիրա Սարդարգըզըին մաղթում եմ շուտափույթ առողջություն, բայց խորհուրդ եմ տալիս հարգել լրագրողի մասնագիտական կանոնները»։