Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ տեղեկացանք, որ նախաքննության տվյալներով, 2015-ին կատարված ընդամենը մեկ հանցավոր գործքարքով քաղաքապետարանի աշխատակիցները համայնքին ավելի քան 683 միլիոն դրամի վնաս են հասցրել՝ հանուն Ռուբեն Հայրապետյանի համար էժան հող «հարմարեցնելու»։

Սա մեկն է տասնյակ նմանատիպ բացահայտված դեպքերից, տասնյակներն էլ բացահայտման իրենց հերթին են սպասում։ Պատկերացրեք՝ ինչ վնասներ է կրել համայնքը, պետությունը, պատկերացրեք, թե ինչ կարելի էր անել մսխված գումարներով։ Օրինակ՝ օրերս հայտարարված 100 փոքր ավտոբուսների համար համայնքը 2 մլրդ է հատկացրել՝ միայն նշածս մեկ դեպքով հասցված վնասի ընդամենը եռապատիկը։ Պատկերացրեք՝ քանի տարի առաջ մենք նորմալ տրանսպորտային ցանց կունենայինք, եթե նման չարաշահումները չլինեին, եթե համայնքի ծառայությանը կոչված մարդիկ իրենց պաշտոնները չծառայեցնեին իրենց կամ իրենց մերձավորների բարեկեցությանը»:

Երեկ տեղեկացանք, որ նախաքննության տվյալներով, 2015-ին կատարված ընդամենը մեկ հանցավոր գործքարքով քաղաքապետարանի...

Posted by Hakob Karapetyan on 2020 թ. հուլիսի 25, շաբաթ